Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 286 նոր դեպք, ապաքինվել է 1 701 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 286 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 701 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 24 446 թեստ, այստեղից 11 351-ը՝ հակագենի արագ և 13 095-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 5,26 %, վերջին 14 օրվանը –4,57 %, վերջին 7 օրվանը –4,92%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 387 481 դեպք: Այստեղից ապաքինվել է 365 019 մարդ, մահացել 5 551 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 353 835 մարդ, օրեկան՝ 8 501: Կարանտինային գոտիներում տեղավորված է 65 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 291 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 088 քաղաքացի:
Բացի այդ, հուլիսի 17-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 808 նոր դեպք, ապաքինվել է 361 պացիենտ, մահացել է 22 մարդ: