Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 194 նոր դեպք, ապաքինվել է 678 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 194 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 678 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 29 709 թեստ, այստեղից 18 220-ը՝ հակագենի արագ և 11 489-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 4,02%, վերջին 14 օրվանը –2,5%, վերջին 7 օրվանը –2,45%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 365 068 դեպք: Այստեղից ապաքինվել է 351 144 մարդ, մահացել 5 297 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 257 974 մարդ, օրեկան՝ 2 777:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 639 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 611 անձ:
Երեկ, հունիսի 28-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 352 դեպք, ապաքինվել է 808 պացիենտ: