Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 160 նոր դեպք, ապաքինվել է 1 302 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 160 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 302 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 29 209 թեստ, այստեղից 10 186-ը՝ հակագենի արագ և 18 023-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 4,11%, վերջին 14 օրվանը –4,58%, վերջին 7 օրվանը –3,81%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 333 601 դեպք: Այստեղից ապաքինվել է 313 651 մարդ, մահացել 4 519 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 97 153 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 3 819:
Կարանտինային գոտիներում ունենք 72 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 243 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 669 անձ:
Բացի այդ, մայիսի 18-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 562 դեպք, ապաքինվել էր 1 490 պացիենտ: