Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 132 նոր դեպք, ապաքինվել է 2 956 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 132 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 956 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 30 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 20 798 թեստ:
Երեկ, սեպտեմբերի 25-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 597 դեպք, ապաքինվել է 1 189 պացիենտ, մահացել է 38 մարդ: