Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 120 նոր դեպք, ապաքինվել է 4905 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 120 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4905 մարդ, մահացել է 61 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 16 149 թեստ, այդ թվում 8840-ը հակագենի արագ տեսթ, իսկ 7309-ը «Փի Սի Ար»:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-6.94%, վերջին 14 օրվանը 9.15%, վերջին 7 օրվանը 8,19%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 565 957 դեպք, այստեղից ապաքինվել է 519 673 վարակված, մահացել է 7 867 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 326 033 մարդ, օրական ցուցանիշը՝ 16 298:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 88 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 7 016 հիվանդ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 292 քաղաքացի:
Երեկ, սեպտեմբերի 5-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 210 դեպք, ապաքինվել է 5587 պացիենտ, մահացել է 74 մարդ: