Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 089 նոր դեպք, ապաքինվել է 1 489 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 089 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 489 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 18 622 թեստ, այստեղից 8 710-ը՝ հակագենի արագ և 9 952-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
երկրում կորոնավիրուսի դրականության ցուցանիշներն են. Օրական 5,84%, վերջին 14 օրը –5,98%, վերջին 7 օրը –6,55%:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 61 319 մարդ, օրական՝ 2 765:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 321 919 դեպք: Այստեղից ապաքինվել է 300 989 մարդ, մահացել 4 281 պացիենտ:
Կարանտինային գոտիներում ունենք 72 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 284 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 812 անձ:
Բացի այդ, մայիսի 8-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 564 դեպք, ապաքինվել էր 693 պացիենտ: