Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 085 նոր դեպք, ապաքինվել է 432 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 085 նոր դեպք, ապաքինվել է 432 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 085 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 432 պացիենտ: Վերջին մեկ օրում մահացել է յոթ վարակված:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 37 524 թեստ, այստեղից 23 896-ը՝ հակագենի արագ թեստով և 11 967-ը՝ «ՊՇՌ»-ով:

Երկրում դրականության ցուցանիշներն են. Օրականը 3,03%, վերջին 14 օրվանը –2,56%, վերջին 7 օրվանը –2,67%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 291 214 դեպք: Այստեղից ապաքինվել է 278 683 մարդ, մահացել է 3 901 պացիենտ:

Կարանտինային գոտիներում ունենք 162 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 546 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 338 անձ:

Բացի այդ, ապրիլի 13-ին Վրաստանում արձանագրվել էր 1 374 նոր դեպք, ապաքինվել էր 422 պացիենտ: