Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 010 նոր դեպք, ապաքինվել է 603 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 010 նոր դեպք, ապաքինվել է 603 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 010 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 603 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 28 617 թեստ, այստեղից 15 164-ը՝ հակագենի արագ և 13 453-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 3,53%, վերջին 14 օրվանը –2,59%, վերջին 7 օրվանը –2,69%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 366 078 դեպք: Այստեղից ապաքինվել է 351 747 մարդ, մահացել 5 316 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 261 652  մարդ, օրեկան՝ 3 667:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 54 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 669 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 561 անձ:

Երեկ, հունիսի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 194 նոր դեպք, ապաքինվել է 678 պացիենտ: