Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից երկուսը Բաթումիից է
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից երկուսն արձանագրվել է Բաթումիում:
Նրանցից մեկը ներկրված դեպք է: Վարակվածը գտնվում էր կարանտինում և նա ունի արտասահմանում ճամփորդելու պատմություն, իսկ երկրորդը կապված է «Քոբուլեթիի» կլաստերի հետ:
Աջարիայի առողջապահության կենտրոնի տնօրենի տեղակալ Նոնա Էփաձեի հայտարարությամբ, Քոբուլեթիի դեպքի հետ կապված հայտնաբերվել է 23 անձ, որոնց մի մասին տեղափոխել են կարանտին, իսկ մյուս մասը ինքնամեկուսացման մեջ է:
Քոբուլեթիում հետազոտվել է 40 անձի կենսաբանական նմուշ, որոնց պատասխանները հայտնի կդառնան վաղը:
Այսօրվա տվյալներով Բաթումիի հանրապետական հիվանդանոցում գտնում է 27 վարակակիր: