Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երկու նոր դեպքերի վարակման աղբյուրը հայտնի է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երկու նոր դեպքից մեկը հաստատած դեպքի շփման շրջանակից է, իսկ մյուսը՝ ներկրված է:
Նրա խոսքով, նոր պացիենտներից մեկն իրենց կենտրոնում է, որի վիճակը միջին ծանրության է:
Մարինա Էզուգբաիան հայտարարում է, որ նշված պացիենտների մոտ հիվանդության առաջընթաց չի սպասվում:
Ինչ վերաբերում է մնացած պացիենտներից, ովքեր բուժում են ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում, Էզուգբաիայի մեկնաբանմամբ, կլինիկան ունի հիմնականում միջին և թեթև վիճակում գտնվող պացիենտներ:
Այժմ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է կորոնավիրուսի 21 վարակակիր, իսկ երկրի մասշտաբով կովիդ-կենտրոններում մնում է 140 պացիենտ: