Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքից մեկը բեռնատարի վարորդն է, մնացած երկուսն արդեն հաստատված դեպքերի շփման շրջանակից են
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքից մեկը բեռնատարի վարորդն է, մնացած երկուսն արդեն հաստատված դեպքերի շփման շրջանակից են

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքից մեկը բեռնատար ավտոմեքենայի վարորդն է, մնացած երկուսն արդեն հաստատված դեպքերի շփման շրջանակից են:

Էզուգբաիայի խոսքով, բեռնատար մեքենայի վարորդը գտնվում էր կարանտինում:

«Երեք նոր դեպքից մեկը բեռնատար ավտոմեքենայի վարորդն է, մնացած երկուսն արդեն հաստատված դեպքերի շփման շրջանակից են: Մեր կենտրոն նոր պացիենտի չեն տեղափոխել»,- նշել է Էզուգբաիան:

Մարինա Էզուգբաիայի խոսքով, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում կորոնավիրուսի 32 վարակակիր, ևս երկու պացիենտ ապաքինվել է և դուրս գրվել կլինիկայից:

Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցում երեք ծանր պացիենտների վիճակին, Էզուգբաիայի խոսքով, դիտվում է դրական դինամիկա:

Բացի այդ, նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ, կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 153 պացիենտ: