Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 8 նոր դեպքից մեկը կապված է Բոլնիսիի հետ, երկուսը՝ Մառնեուլիի հետ, երկուսը կարանտինային տարածքից են, իսկ մնացած երեքը՝ բուժանձնակազմ է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 8 նոր դեպքից մեկը կապված է Բոլնիսիի հետ, երկուսը՝ Մառնեուլիի հետ, երկուսը կարանտինային տարածքից են, իսկ մնացած երեքը՝ բուժանձնակազմ է:
Էզուգբաիայի խոսքով, բուժանձնակազմը Բոճորիշվիլու կլինիկայից է:
Մարինա Էզուգբաիայի մեկնաբանմամբ, այս պահի դրությամբ, կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 119 պացիենտ:
«Երեկ առավոտյան տվյալներով ունեինք 810 հաստատված դեպք, ավելացել է 8 նոր դեպք: Ապաքինվել է ընդամենը երեք պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 686:
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 8 նոր դեպքից մեկը կապված է Բոլնիսիի հետ, երկուսը՝ Մառնեուլիի հետ, երկուսը կարանտինային տարածքից են, իսկ մնացած երեքը՝ բուժանձնակազմ է»,- հայտարարել է Էզուգբաիան: