Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 25 նոր դեպքերից երկուսը հաստատվել է Բաթումիում
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 25 նոր դեպքերից երկուսը հաստատվել է Բաթումիում: Երկու դեպքերն էլ ներկրված են, վարակակիր տղամարդիկ Վրաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ վարակն ախտորոշվել է կարանտինային տարածքում:
Երկու վարակակիրներից մեկին տեղափոխել են Թբիլիսի, մյուսին՝ Բաթումիի Հանրապետական հիվանդանոց:
Այսօրվա դեպքերը ներառյալ, Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 19 վարակակիր: