Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 10 նոր դեպքից երեքի աղբյուրը դեռևս հայտնի չէ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 10 նոր դեպքից երեքի աղբյուրը դեռևս հայտնի չէ և ընթանում է համաճարակային հետազոտություն:
«Ավելացել է ևս 10 նոր դեպք և վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1361-ի: 10-ից մեկը Լենջերիի կլաստերից է, չորսը՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, երկուսը ներկրված դեպք է, իսկ երեքի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ, ընթանում է զննում»,- հայտրարել է Էզուգբաիան:
Նրա մեկնաբանմամբ, ապաքինվածների թիվը չի փոխվել և կրկին կազմում է 1098: