Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 702 դեպք, ապաքինվել է 456 մարդ
Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 702 դեպք, ապաքինվել է 456 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 702 դեպք:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, նրանց թիվն ավելացել է 24-ով և կազմում է 456:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4787 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 337-ը: