Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի բուժանձնակազմին
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի բուժանձնակազմին՝ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներին առանձնապես մասնակցելու համար: Այս մասին դեսպանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել սոցիալական ցանցում:
Կորոնավիրուսի դեմ պայքարը պահանջում է բազմակողմ գիտելիք և տաղանդ: Ամերիկայի դեսպանությունը ցանկանում է, շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մեզ օգնում են լինել անվտանգ և առողջ:
Մենք ողջունում ենք Վրաստանի շտապ օգնության բուժանձնակազմին, որը, հաճախ, առաջին օգնությունն է ցուցաբերում հիվանդ լինելու կամ վնասվելու պահին: Շտապ օգնության աշխատակիցները կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են և մենք երախտապարտ ենք նրանց ամեն բանի համար»,- ասվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ: