Վրաստանի տարածքային ամբողջականության հարցով սխալ տեղեկության տարածման համար սահմանվում են տուգանքներ
Վրաստանի տարածքային ամբողջականության հարցով սխալ տեղեկության տարածման համար սահմանվում են տուգանքներ:
Համապատասխան փոփոխությունը մտնում է «Վարչական իրավախախտումների օրենսգիրք», որը Առաջին ալիքի տեղեկությամբ, նախաձեռնվելու է ապրիլի 8-ի բյուրոյի նիստին:
Փոփոխությունների հեղինակները խորհրդարանական մեծամասնության անդամներն են: Օրինագծով սահմանվում է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտումը պատկերող էլեկտրոնային քարտեզի կամ դրա տպագիր հրատարակության, ինչպես նաև պատկեր պարունակող այլ առարկայի պատրաստումը, կիրառումը, Վրաստան ներկրումը, տեղափոխումը կամ Վրաստանից դուրս բերումը կհանգեցնի 100 լարի տուգանք, իրավաբանական անձի դեպքում՝ 150 լարի, կամ իրավախախտ անձի իրի առգրավում: Օրինագծում ասվում է, որ վարչական իրավախախտման գործով արձագանքի պատասխանատուն է ներքին գործերի նախարարությունը: