Վրաստանի սահմանային անցակետերում կորոնավիրուսի կանխարգելման համար ձեռնարկված միջոցների մասին ՆԳՆ-ը տարածում է հայտարարություն
Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և հիվանդության դեպքերին օպերատիվ կերպով արձագանքելու նպատակով սահմանային անցակետերում ձեռնարկված միջոցների հետ կապված ներքին գործերի նախարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի սահմնների կառավարման և համակարգման գլխավոր վարչությունը, Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և հիվանդության դեպքերին օպերատիվ կերպով արձագանքելու նպատակով, սահմանային անցակետերում ապահովում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկի գոտիներ սահմանված երկրներից Վրաստան մուտք գործած ուղևորների ստուգումը և Վրաստանում նրանց տեղակայման մասին տեղեկության գրանցումը:
Նախարարությունը մեկնաբանում է, որ այս պահի դրությամբ, բարձր ռիսկի երկրներ են սահմանված 4 պետություն. Չինաստանը, Հարավային Կորեան, Իրանը և Իտալիան:
«Ինտենսիվ կերպով ստուգվում են ցամաքային «Կարմիր կամուրջ», «Սադախլո», «Սարփի» և «Դարյալի» սահմանային անցակետերը, ինչպես նաև օդային սահմանային անցակետերը Վրաստանի բոլոր երեք՝ Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի օդանավակայաններում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: