Վրաստանի պատրիարքարանի անվտանգության աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով
Վրաստանի պատրիարքարանի անվտանգության աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով: Տեղեկությունը մամուլի մոտ հաստատել է պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն:
Խոսքը վերաբերում է Կասպիի մունիցիպալիտետի Խովլե գյուղի բնակիչ տղամարդուն, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:
Ինչպես հայտարարում է Խովլե գյուղի գամգեբելի Թամազ Խուցիշվիլին, տղամարդուն կասկածելի ախտանշաններով կլինիկա էին տեղափոխել ապրիլի 12-ին: