Վրաստանի Օզուրգեթի քաղաքից մեկ քաղաքացու հարկադրաբար տեղափոխել են կարանտինային տարածք
Օզուրգեթիից մեկ քաղաքացու հարկադրաբար տեղափոխել են կարանտինային տարածք:
Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար կարանտին տեղափոխված անձը Օզուրգեթիի մունիցիպալիտետի Մելեքեդուրի գյուղի բնակիչ է:
«Տղամարդը ժամանել է Մառնեուլիից, որտեղ հայտարարված է կարանտին: Նա պետք է մնար ինքնամեկուսացման մեջ, սակայն խախտել է ինքնամեկուսացման կանոնները: Կանչվել է քրեական և պարեկային ոստիկանությունը, հանրային առողջապահության կենտրոնը և տղամարդը բռնի կերպով տեղափոխվել է Մախինջաուրի: Ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր անձինք հսկողության տակ են և նրանց առողջական վիճակը կայուն է»,- հայտարարել է քաղաքապետի տեղակալ Իրակլի Սիրաձեն: