Վրաստանի ՆԳ նախարարը քաղաքացիներին, պետական գերատեսչություններին և լրագրողներին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար
Ներքին գործերի նախարար Գախտանգ Գոմելաուրին կարանտինային գոտում գտնվելիս քաղաքացիներին, պետական գերատեսչություններին և լրագրողներին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար:
«Ես ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել քաղաքացիներին, բոլորին, ովքեր մեր կողքին են: Սա շատ մեծ օգնություն է ոստիկանությանը և առաջին հերթին, պետությանը:
Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր գերատեսչություններին և ձեզ, լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Շնորհակալություն, որ աշխատում եք նման արտակարգ պայմաններում»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին: