Վրաստանի ներքին գործերի նախարարության բաժանմունքներում իրականացվում են ախտահանիչ աշխատանքներ
Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից ընդունած որոշման համաձայն, ողջ Վրաստանի մասշտաբով, ներքին գործերի նախարարության բաժանմունքներում իրականացվում են ախտահանիչ աշխատանքներ:
Ըստ ՆԳՆ-ի, նոր կորոնավիրուսից խուսափելու նպատակով, քրեա-դատաբժշկական վարչության աշխատակիցներից ստեղծվել է խումբ, որը իրականացնում է այդ գործողությունները: Խմբի անդամները անցել են համապատասխան անվտանգության դասընթացներ:
Բացի այդ, ախտահանիչ աշխատանքները իրականացվել են Մցխեթա-Մթիանեթիի և Քվեմո Քարթլիի բոլոր բաժիններում, այդ թվում ժամանակավոր ձերբակալության մեկուսարանները:
«Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, կորոնավիրուսից խուսափելուն նպատակով, ախտահանիչ աշխատանքները պարբերաբար կիրականացվեն ներքին գործերի նախարարության բոլոր բաժանմունքներում»,- ասել են ՆԳՆ-ում: