Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին մեկնել է Մառնեուլի:
Վախտանգ Գոմելաուրին տեղում ծանոթացել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների, ոստիկանության և զինվորականների աշխատանքին:
Նախարարն այցելել է արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի կողմից պատրաստված դաշտային հոսպիտալ:
Վախտանգ Գոմելաուրին ուսումնասիրել է վրանները, ուր անհրաժեշտության դեպքում կտեղափոխեն հիվանդներին: