Վրաստանի նախագահի վարչությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, 2020 թվականի մարտի 7-ից մինչև մարտի 16-ը Վրաստանի նախագահի վարչությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը: Այս մասին նշված է նախագահի վարչության հայտարարությանն մեջ:
Նշված ժամանակաշրջանում Օրբելիանիների պալատում չեն անցկացվի նախագահի պաշտոնական միջոցառումները, ինչպես նաև՝ հետաձգվել են պալատի այցելուների էքսկուրսիաները:
«Տարբեր հարցերով հետաքրքրված քաղաքացիները հնարավորություն կունենան նախագահի վարչության հետ կապ հաստատել +99532 2288888 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օրը՝ 10:00-ից մինչև 19:00-ն կամ էլեկտրոնային փոստի միջոցով. [email protected]»,- նշված է հայտարարության մեջ: