Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերը փակվում են, սրճարաններին, ռեստորաններին և բարերին տրվել է հանձնարարական, սահմանափակել անմիջական քաղաքացիների սպասարկման հետ կապված ծառայությունները
Համակարգող խորհրդի որոշմամբ, ժամանակից շուտ փակվում են Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերը: Խորհրդի որոշման մասին հանրությանը տեղեկացրել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:
Բացի այդ, նա ասել է, որ սրճարաններին, ռեստորաններին ու բարերին խորհուրդ են տվել սահմանափակել ծառայությունների այն մասը, որն անմիջականորեն առնչվում է քաղաքացիների հետ:
«Համակարգող խորհրդի նիստում կայացվել է որոշում, հանձնարարականով դիմել սրճարաններին, ռեստորաններին և բարերին, սահմանափակել ծառայությունների այն մասը, որն ուղղակիորեն կապված է քաղաքացիների սպասարկման հետ: Չնայած դրան, նրանք կարող են շարունակել աշխատանքը առաքման համակարգով: Մեր առաջարկությունն է հնարավորինս սահմանափակել շփումը քաղաքացիների հետ»,- ասել է Չիքովանին: