Վրաստանի կրթության նախարարությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ համատեղ սկսում է առցանց հեռուստատեսային կրթական նախագիծ
Վրաստանի կրթության նախարարությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ համատեղ սկսում է օնլայն հեռուստատեսային կրթական նախագիծ:
Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, նախագծի միջոցով հնարավոր կլինի դպրոցի աշակերտներին հեռուստատեսային և առցանց հարթակներից փոխանցել ուսումնական ծրագրերը:
Նախագծի շուրջ աշխատանքն ընթացել է մի քանի օր և այսօր այն արդեն գործարկվել է:
Ծրագիրը հասանելի կլինի բոլոր աշակերտների համար, որի համար կկիրառվեն Վրաստանի Առաջին ալիքի բոլոր մեդիահարթակները – Երկրորդ ալիքը, 1tv.ge կայքէջը, Վրաստանի Առաջին ալիքի յութուբյան և ֆեյսբուքյան էջերը:
Կրթության նախարարությունն ապահովել է ուսուցիչների մասնակցությունը, պատրաստվել են ուսումնական ծրագրեր, առարկայական հանձնարարականներ և հրահանգներ:
Առաջին ալիքը կապահովի աշխարհի լավագույն ստուդիաների կողմից պատրաստված ուսումնական փաստագրական ֆիլմերի թարգմանությունը և այդ նախագծի շրջանակներում ցուցադրությունը: