Վրաստանի քաղաքացիները Չինաստան ուղևորվելիս պետք է ցուցաբերեն առավելագույն զգուշություն. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Վրաստանում այլ երկրների նման կա նոր կորոնավիրուսի տարածման վտանգ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վրաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիու Դոմենտեն:
Նրա խոսքով, Վրաստանի քաղաքացիները պետք է առավելագույն կերպով տեղեկացված լինեն Չինաստանում տիրող իրավիճակի մասին, իսկ իշխանությունը պետք է բացահայտի կասկածելի դեպքերը:
«Վրաստանում այլ երկրների նման կա նոր կորոնավիրուսի տարածման ռիսկ: Մեր կանխատեսմամբ, վարակը հնարավոր է «արտահանվի» Վրաստան: Դա հնարավոր է տեղի ունենա այն մարդկանց միջոցով, որոնք Չինաստանից ժամանում են Վրաստան:
Վրաստանի քաղաքացինեը Չինաստան ուղևորվելիս պետք է ցուցաբերեն առավելագույն զգուշություն: Իսկ իշխանությունը պետք է բացահայտի կասկածելի դեպքերը»,- հայտարարել է Դոմենտեն: