Վրաստանի հանրապետական հիվանդանոցում կանցկացվի պացիենտների հատուկ ընդունելություն
Կորոնավիրուսի հետ կապված, Վրաստանի հանրապետական հիվանդանոցում կանցկացվի հատուկ ընդունելություն: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ կորոնավիրուսի հարցով ստեղծված խորհրդի նիստի ավարտից հետո կառավարության վարչությունում:
Առողջապահության նախարարը քաղաքացիներին կոչ է արել, դիմել Հանրապետական հիվանդանոցին, որտեղից պացիենտները կվերահասցեավորվեն:
«Հիվանդանոցներում քաղաքացիների դիմելիության մեծ հոսքից ելնելով, կայացրել ենք որոշում, Թբիլիսիում, Հանրապետական հիվանդանոցում կանցկացվի հիվանդների հատուկ ընդունելություն և դա կլինի էմերջենս-կենտրոն:
Խնդրում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր կարիք ունեն, դիմեն բժիշկին, Հանրապետական հիվանդանոցին»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: