Վրաստանի եկեղեցիներում ախտահանման աշխատանքները հնարավոր է, ֆինանսավորեն գործարարները
Վրաստանի եկեղեցիներում ախտահանման աշխատանքները հնարավոր է, ֆինանսավորեն գործարարները

Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ պատրիարքարանից նրա հետ զրուցել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ախտահանման հարցերի հետ կապված: Նրա խոսքով, նշված հարցով հաղորդակցություն է կայանալու գործարարների հետ, որոնք եկեղեցուն կառաջարկեն բարեգործական ձևով ցուցաբերել նշված ծառայությունը:

«Այսօր այս հանձնարարականն ենք տվել հիվանդությունների վերահսկման կենտրոնի առողջապահության դեպարտամենտին, որտեղ գրանցվում են ախտահանման լուծույթները և նյութները: Ես նրանց խնդրեցի, կապ հաստատեին մի քանի ընկերությունների հետ, նրանք կարող են արդյոք բարեգործության կարգով օգնել պատրիարքարանին այս հարցում:

Լավ է, որ երկրում կա համերաշխություն և բազմաթիվ գործարարներ հայտնել են երկրին օգնելու ցանկություն»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: