«Վրաստանի բանկի» երկու աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, նրանք այցելել են Բաթումիում գտնվող «Դոնա» հրուշակեղենի խանութ
«Վրաստանի բանկի» երկու աշխատակցի մոտ, ովքեր Բաթումիում այցելել են «Դոնա» հրուշակեղենի խանութ, հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին ասված է «Վրաստանի բանկի» հայտարարության մեջ:
«Մեր երկու աշխատակիցներ գտնվում էին «Դոնա» հրուշակեղենի խանութում և ցավոք նրանց մոտ հաստատվել է վարակը: Մենք շարունակում ենք առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմերի պաշտպանությունը և ակտիվ կապի մեջ ենք նրանց հետ: Նրանց հետ համաձայնեցմամբ մենք գործում ենք մշակված հանձնարարականների համապատասխան: Բաթումիում վերջին օրերին հաճախակի դարձած դեպքերից ելնելով, մենք սկսել ենք թեստավորել մեր աշխատակիցներին»,- հայտարարում են «Վրաստանի բանկում»: