Վրաստանի ավտոճանապարհներին գործում են սահմանափակումներ - Վերին Լարս տանող ճանապարհին արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի ավտոճանապարհներին գործում են սահմանափակումներ - Վերին Լարս տանող ճանապարհին արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի ավտոճանապարհներին իրավիճակի մասին տեղեկություն է տարածում շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը: Ողջ երկրի մասշտաբով և առանձնապես բարձրալեռ շրջաններում, մի քանի օր է առատ ձյուն է տեղում: Ճանապարհի մաքրման աշխատանքներն ակտիվ ընթանում են բոլոր ուղղություններով:

Այս պահի դրությամբ, ավտոճանապարհներին գործում են հետևյալ սահմանափակումները. Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը իրականացվում է առանց կանգ առնելու ռեժիմում, միայն ձնահյուսից պաշտպանող թունելների միջոցով:

Բարդ օդերևութաբանական պայմանների (ձնահյուսի վտանգ և սահմանափակ տեսնելիություն) պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ36-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ1-կմ50 (Խաշուրի-Ածղուրի) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Ավտոճանապարհային վարչությունը վարորդներին կոչ է անում, ենթարկվել ճանապարհներին գործող սահմանափակումներին և երթևեկել ձմռան անվադողերով: