Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, իսկ Արևելյան Վրաստանում՝ ձյուն
Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, իսկ Արևելյան Վրաստանում՝ ձյուն

Այսօրվանից Վրասրտանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Արևմտյան մասում անձրևի, իսկ Արևելյան Վրաստանում՝ ձյան տեսքով:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Միջավայրի ազգային գործակալությունում, արևելքի ուղղությամբ կփչի ուժգին քամի, Արևմտյան Վրաստանում՝ 20-25 մետր վայրկյանում, իսկ Արևելյան Վրաստանում, Գորի-Սուրամի հատվածում՝ 17-22 մետր վայրկյան:

Տեղումներով եղանակը Վրաստանի տարածքում կտևի մի քանի օր: