Վրաստանի առողջապահության նախարարը Չինաստանից ստացած կորոնավիրուսի թեստերը տարել է Մառնեուլի
20:14, 25.03.2020
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն մեկնել է Մառնեուլի և տեղում ծանոթացել իրավիճակին:
Նախարարը մամուլի հետ զրուցել է թեստերի մասին, որոնք արդեն Վրաստանում են:
Տիկարաձեի խոսքով, թեստերի առաջին խմբաքանակը – 1000 թեստ, հատկացված է միայն Մառնեուլիի բնակչության համար:
«Թեստերն այնպես են արվելու, ինչպես մինչ այդ, սակայն պատասխանը 6 ժամվա փոխարեն կստանանք մեկուկես ժամից, որը նախնական փուլում հնարավորություն կտա, առավել սուղ ժամկետում կայացնել որոշում պացիենտների հոսքի կառավարման համար: Սպասում ենք լրացուցիչ խմբաքանակ»,- հայտարարել է Տիկարաձեն: