Վրաստանի արձագանքը կորոնավիրուսի համավարակի նկատմամբ եղել է օրինակելի և այդ մասին խոստովանում է ամբողջ աշխարհը. Լուիզա Վինտոն
Վրաստանի արձագանքը կորոնավիրուսի համավարակի նկատմամբ եղել է օրինակելի և այդ մասին խոստովանում է ամբողջ աշխարհը. Լուիզա Վինտոն

Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Լուիզա Վինտոնը հայտարարում է, որ կորոնավիրուսի համավարակի նկատմամբ Վրաստանի արձագանքը եղել է օրինակելի և այդ մասին խոստովանում է ամբողջ աշխարհը:

«Մենք տեսնում ենք դրական փորձի շատ լավ արդյունք: Այժմ, երբ Վրաստանը «կանաչ երկրների» ցանկում է, որը հայտարարել է Եվրամիությունը, այլ երկրների հետ համեմատ, Վրաստանը կստանա տնտեսական առավելություն, ինչպես չվերթների վերականգնման, այնպես էլ՝ զբոսաշրջության վերականգնման տեսանկյունից»,- նշել է Լուիզա Վինտոնը:

Նրա խոսքով, համարձակորեն կարելի է ասել, որ կորոնավիրուսի համավարակին արդյունավետ արձագանքելը կօգնի երկրի էկոնոմիկայի վերականգնմանը:

«Ուստի, Վրաստանի արձագանքն օրինակելի է ամբողջ աշխարհի համար: Բացի այդ, բոլորը խոստովանում են, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը եղել է առաջատար գործակալություն այս արձագանքման հաջողության հարցում:

Ուրախ ենք, որ այդ գործում մենք գործակալությանն օգնում ենք Շվեդիայի կառավարության հետ միասին: Մեր աջակցությամբ, կենտրոնը կստեղծի ազգային համակարգը, որը Վրաստանի մասշտաբով կվերապատրաստի բուժանձնակազմին: Դա երկրին կօգնի պատրաստվել հավանական երկրորդ ալիքին և ցանկացած ճգնաժամային իրավիճակին»,- հայտարարել է Լուիզա Վինտոնը:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) և Շվեդիայի կառավարությունն աջակցում են Վրաստանի առողջապահության նախարարությանը և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին՝ 4000 բուժաշխատողի վերապատրաստելու հարցում