Վրաստանի առաջին ալիքի տեսանյութը Ռուսթավելիի մետրոկայանից, որտեղ ծեծի են ենթարկել երկու երիտասարդի (տեսանյութ)

«Ռուսթավելիի» մետրոկայանում միջադեպին, որտեղ հաշվեհարդար են տեսել երկու երիտասարդի նկատմամբ, ներկա է գտնվել Վրաստանի առաջին ալիքի լրագրող Թեոնա Մանագաձեն: Տեսանյութը նկարահանել է հենց նա:

Լրագրողը այս պահին գտնվում է հարցաքննության:

Հիշեցնենք, երեկ երեկոյան, Ռուսթավելիի մետրոյում ծեծի են ենթարկել երկու երիտասարդի:

Վրաստանի առաջին ալիքը կապ է հաստատել ներքին գործերի նախարարության հետ, մանրամասները պարզվում են:

Տեսանյութը պարունակում է անհարգալից բառակապակցություններ, որի համար ներողություն ենք խնդրում: