Թբիլիսիի մետրոն այսօրվանից ուղևորներին կսպասարկի սովորական ռեժիմում
Թբիլիսիի մետրոն այսօրվանից ուղևորներին կսպասարկի սովորական ռեժիմում

Թբիլիսիի մետրոն այսօրվանից ուղևորներին կսպասարկի սովորական ռեժիմում, առավոտյան ժամը 6-ից մինչև 00։00-ն։

Ինչպես հայտարարել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում, ավարտվել են էներգոանվտանգության և օդափոխիչ համակարգերի վերանորոգման աշխատանքները, որի պատճառով մետրոն 2019 թվականի հուլիսի մեկից աշխատում էր մինչև 23։00-ն։

Վերանորոգման աշխատանքների արդյունքում փոխվել է մոտ 550 կմ. երկարությամբ հնացած էլեկտրական ցանցը և մոնտաժվել է եվրոպական չափանիշներին համապատասխան 32 օդափոխիչ։

Նախագծի իրականացման համար, Ասիայի զարգացման բանկը հատկացրել էր 15 մլն. դոլար։