Մետրոի կանգնեցման որոշումը ընդունել է համակարգող խորհուրդը և այն մեքենավարների վարակման հետ կապ չունի. Թբիլիսիի քաղաքապետարան
Մետրոի կանգնեցման որոշումը ընդունել է համակարգող խորհուրդը և այն մեքենավարների վարակման հետ կապ չունի. Թբիլիսիի քաղաքապետարան

Երկրում ստեղծված համավարակաբանական իրավիճակից ելնելով, նոյեմբերի 28-ից քաղաքային տրանսպորը, ներառյալ մետրոն, ժամանակավորապես դադարեցնում է ուղևորի սպասարկումը: Նշված որոշումը ոչ մի կապ չունի Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարների վարակման հետ և սահմանափակումները հավասարապես տարածվում են Վրաստանի յոթ խոշոր քաղաքների վրա,- այս մասին նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

«Մենք ուզում ենք մեկ անգամ ևս հասարակությանը բացատրել, որ քաղաքային տրանսպորտի դադարեցման մասին որոշումը կայացնում է միջգերատեսչական համակարգող խորհուրդը, հաշվի առնելով համավարակաբանական իրավիճակը: Հետևաբար, մի շարք լրատվամիջոցների կողմից, դրա մետրոյի մի քանի մեքենավարի վարակման փաստի հետ կապելն ապատեղեկատվություն է և հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ: Նշում ենք, որ մետրոյի աշխատակիցների վարակումը մետրոյի կանգնեցման պատճառ չի դարձել:

Անհրաժեշտության դեպքում, Թբիլիսիի քաղաքապետարանը մեքենավարների կբերի Բելառուսից, որոնց հետ քաղաքապետարանը համագործակցության պայմանագիր ունի: Հաստատված սահմանափակումները վերացնելուց հետո Թբիլիսիի մետրոպոլիտենը կաշխատի սովորական ռեժիմով և կսպասարկի մայրաքաղաքի բնակչությանը: Ինչ վերաբերում է նոյեմբերի 28-ից սահմանված սահմանափակումներին, ապա այս ժամանակահատվածից դադարեցվելու են Թբիլիսիի մետրոյի, քաղաքային ավտոբուսների և Կրիայի լճի ճոպանուղու աշխատանքը:

Ողջ երկրի մասշտաբով հաստատված սահմանափակումները կմեղմացվեն դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ, որի ժամանակ Թբիլիսիի մետրոն և ավտոբուսները կգործեն մինչև 21:00-ն: Հունվարի 3-ից մինչև հունվարի 16-ը տրանսպորտի այս տեսակները կրկին կդադարեցնեն աշխատանքը: Հունվարի 16-ից հունվարի 31-ը Թբիլիսիի մետրոն և քաղաքային ավտոբուսները կվերսկսեն իրենց աշխատանքը, բացառությամբ հանգստյան օրերի: Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում անհարմարության համար», – ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: