Այսօրվանից իր աշխատանքն են սկսել քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակները, այդ թվում մետրոն
Այսօրվանից իր աշխատանքն են սկսել քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակները, այդ թվում մետրոն

Այսօրվանից իր աշխատանքն են սկսել քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակները, այդ թվում մետրոն: ՈՒղևորության համար անհրաժեշտ կլինի պաշտպանել կոնկրետ նորմեր, այդ թվում դիմակ կրելու պահանջը:

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, խիստ վերահսկվելու է, որ ուղևորները մետրոյում, ավտոբուսներում և երթուղային տաքսիներում չլինեն առանց դիմակ: Քաղաքապետի խոսքով, պարեկային ոստիկանության աշխատակիցները դիմակ չկրող անձանց թույլ չի տալու մուտք գործել մետրո:

Արգելվում է նաև երթուղային տաքսիներում ոտքի վրա կանգնած ճամփորդելը, ինչպես նաև տրանսպորտում չեն աշխատելու օդորակիչները, քանզի այն վարակի տարածման սպառնալիքներից մեկն է:

Մետրոյի աշխատակիցները կոչ են անում քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավարությունը: Ոստիկանության կողմից տարածքը բաժանվել է դեղին ժապավենով:

Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում, «Տեխնիկական համալսարան» մետրոկայանի ղեկավար Զուրաբ Տղեշելաշվիլիի խոսքով, առավոտյան ստուգվում է բոլոր աշխատակիցների ջերմությունը: Տարածքում իրավիճակը հսկում են ոստիկանները:

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հասարակական տրանսպորտը իր գործունեությունը դադարեցրել էր մարտի 30-ին: