Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը
Վրաստանի Առաջին ալիքն արձագանքում է Եվրախորհրդարանում Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը Հանրային հեռարձակողի վերաբերյալ։
Վրաստանի նախագահն իր ելույթի ժամանակ ասել է. «Այժմ դուք բոլորդ ստեր եք տեսնում, երբ ձեր երկրների դիրքորոշումները նկարագրվում են պաշտոնական հայտարարություններում, որոնք արձանագրել եք Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդում, և որը հստակեցրիք։ Լավ նորությունն այն է, որ ձեր ճշտող հայտարարությունները չեն հեռարձակվում Հանրային հեռուստատեսությամբ կամ պետական հեռուստաալիքներով: Այնպես որ, «Վրացական երազանքի» կողմնակիցները և այդ հեռուստատեսությունները դիտողները չգիտեն, որ իրենց կառավարությունը ստում է և ստելուց հետո հարձակվում է գործընկերների վրա։ Ի վերջո, խոսքը ոչ թե քաղաքականության և բևեռացման մասին է, ոչ թե իշխանության, որը գերազանցել է իր լիազորությունները, էլ չեմ խոսում ավտորիտարիզմի մասին, այլ այն արմատական ընտրության մասին, որը ներկայացվել է ընտրողներին ընտրությունների ժամանակ: Այս ընտրությունները վերաբերում էին Վրաստանին և նրա ապագային։ Պետք է հստակ ասել, որ վրացիները կանգ չեն առնի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի անցկացրել ազատ ու արդար ընտրություններ, քանի որ սա միակ ժողովրդավարական և քաղաքական ելքն է ստեղծված իրավիճակից»։
Սալոմե Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը ապատեղեկատվություն է և Հանրային հեռարձակողին վարկաբեկելու փորձ։ Վրաստանի Առաջին ալիքը հրապարակել է բոլոր երեք երկրների՝ Ռումինիայի, Իտալիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները, որոնք լուսաբանվել են նաև դեկտեմբերի 18-ի ժամը 10:00-ի «Մոամբե» լրատվականում։
Խնդրում ենք Վրաստանի նախագահին լարված իրավիճակում դադարեցնել Հանրային հեռարձակողին վնաս հասցնելու միտումնավոր փորձը։
Ռումինիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը