Դատարանը Գիորգի Բարամիձեի նկատմամբ խափանման միջոց է սահմանել կալանավորումը
Դատարանը «Ազգային շարժման» անդամ Գիորգի Բարամիձեի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն է սահմանել:
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող դատական նիստին ներկա էր նաև անձամբ մեղադրյալը:
Վրաստանի դատախազությունը «Ազգային շարժման» առաջնորդներից մեկին՝ Ներքին գործերի և պաշտպանության նախկին նախարար (2003-2004 թթ.) Գեորգի Բարամիձեին, հայրենիքի դավաճանության, մասնավորապես՝ սաբոտաժի մեղադրանքով, դատարանի որոշման հիման վրա ձերբակալել է: Մեղադրանքը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում: Ինչպես նշված է դատախազության հայտարարության մեջ, ընթացիկ տարվա հուլիսին Իագո Խվիչիայի հեղինակային հաղորդման՝ «Վրաստանի ծնունդը» ընթացքում Բարամիձեն հայտարարել է, որ 1992-1993 թվականների Աբխազիայի զինված հակամարտության սկզբնական փուլում վրացական զինված ուժերի ներկայացուցիչները գերիներ չէին վերցնում և նրանց տեղում գնդակահարում էին, ինչով վրացական զինված ուժերին մեղադրել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման և պատերազմական ծանր հանցագործություններ կատարելու մեջ: