Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն. Մենք հիասթափված ենք ԵՄ մակարդակով անցկացվող ներքին քննարկումները ոչ ճշգրիտ ներկայացնելու ընտրությունից
Մենք հիասթափված ենք ԵՄ մակարդակով անցկացվող ներքին քննարկումները ոչ ճշգրիտ ներկայացնելու ընտրությունից,- գրում է Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում։
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ իրենք «անհանգստացած են Եվրամիության հետ երկխոսության վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշմամբ և վրացիների օրինական բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելու կապակցությամբ»։
«Մենք խորապես հիասթափված ենք ԵՄ մակարդակով ներքին քննարկումները խեղաթյուրելու ընտրությունից։ Մենք օգտագործում ենք այս հնարավորությունը՝ ընդգծելու, որ խորապես անհանգստացած ենք Եվրամիության հետ երկխոսության մեջ մտնելու վրացական կառավարության որոշմամբ և վրացիների օրինական բողոքի ակցիաները բռնությամբ ճնշելու համար», – ասվում է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։