Բուլղարիայում զենքի պահեստում տեղի ունեցած պայթյունը հրդեհ է առաջացրել
Fire and smoke rise near an ammunition warehouse, near the village of Tsareva Livada, Bulgaria, September 12, 2026. Stringer/via REUTERS
Բուլղարիայում զենքի պահեստում տեղի ունեցած պայթյունը հրդեհ է առաջացրել:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին Ցարևա Լիվադա գյուղի մոտակայքում: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ռազմամթերքի պահեստում բռնկված երկրորդ հրդեհն է:
Տեղական լրատվամիջոցները, EMCO ընկերության ներկայացուցչին հղում անելով, հայտնում են, որ հրդեհը բռնկվել է EMCO-ի կառավարման տակ գտնվող օբյեկտում. նշանավոր է, որ անցյալ ամիս պայթյուն էր տեղի ունեցել ընկերության մեկ այլ օբյեկտում ևս:
EMCO-ն ղեկավարում է բուլղարացի զենքի վաճառական Էմիլիան Գեբրևը. Բուլղարիայի դատախազության պնդմամբ՝ հենց նան էր ռուս ագենտների կողմից իրեն պատկանող օբյեկտների վրա իրականացված հարձակումների թիրախը: Երկրի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ գերատեսչությունը հետաքննում է զենքի պահեստում բռնկված հրդեհի պատճառը, այդ թվում՝ դիվերսիայի հնարավորությունը: