Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է Մամուկա Բախտաձեին
Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ուղարկել է շնորհավորական ուղերձ,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, նամակում խոսովում է Ամերիկայի և Վրաստանի միջև համագործակցության և ընդհանուր արժեքների մասին:
«Նամակում խոսվում է նաև Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության աջակցության մասին և արտահայտված է երախտագիտություն այն ներդրման համար, որը Վրաստանն ունի գլոբալ մարտահրավերի, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: