Վրաստանի ԱԳՆ-ը ամենօրյա ռեժիմում տեղեկություն կհրապարակի կորոնավիրուսի պայմաններում արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ամենօրյա ռեժիմում տեղեկություն կհրապարակի կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին:
Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, նշված տեղեկությունն ընդգրկում է վիճակագրական տվյալներ երկու ուղղությամբ:
«Առաջինը՝ նախքան հայրենիք վերադարձն արտասահմանում գտնվող քաղաքացիների մասին հոգ տանելը և երկրորդը՝ քաղաքացիների անվտանգ, աստիճանաբար վերադարձը Վրաստան:
Այս պահի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել 3321 քաղաքացու, կառավարություն աջակցությամբ, կազմակերպված ձևով հայրենիք է վերադարձել մոտ 5000 քաղաքացի»,- նշված է արտաքին գերատեսչության տեղեկության մեջ: