Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, կորոնաիրուսի արագ թեստերի հարցով բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի հետ:
Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, բանակցությունների ավարտից հետո, Հարավային Կորեայից սպասում են 200 հազար թեստի:
«Երեկ երեկոյան կայացել է հանդիպում բնագավառի մասնագետների հետ: Կայացվել է որոշում, թե արագ թեստի որ տեսակը կներկրվի Վրաստան: Չինաստանի իշխանությունն արդեն հատկացրել 1000 թեստ՝ որպես նվեր, որը հաջորդ շաբաթվա սկզբին կլինի Վրաստանում: Արդյունավետ կերպով են ընթանում բանակցությունները նաև Հարավային Կորեայի հետ, որի արդյունքում սպասում ենք լրացուցիչ 200 000 թեստ: Համապատասխանաբար, շաբաթվա վերջին մեր քաղաքացիները հնարավորություն կունենան, այս ուղղությամբ ևս ստանալ ծառայություն»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: