Վրաստանը և ՈՒկրաինան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամ. Թուրքիայի, Լեհաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ
Վրաստանը և ՈՒկրաինան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամ, որն աջակցելու է Սև ծովի տարածաշրջանում անվտանգության հզորացմանը: Ինչպես գրում է ուկրաինական «ուկրաինֆորմը», այս մասին Անկարայում զրուցել են Թուրքիայի, Լեհաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները:
«Անվտանգության տեսանկյունից Սև ծովի տարածաշրջանի երկրները կանգնած են նման հիմնախնդիրների առջև: ՈՒկրաինան և Վրաստանը անպայման պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամ»,-հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար, Թեոդոր Մելեշկանուն:
Իր հերթին Լեհաստանի արտաքին գործերի նախարար, Յացեկ Չապուտովիչը մեկ անգամ ևս հաստատել է իր աջակցությունը Վրաստանի և ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և հայտարարել, որ Ռուսաստանի գործողությունները Սև ծովում վտանգ են սպառնում Եվրոպային:
Վրաստանի և ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու առթիվ իր աջակցությունն է հայտնել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար, Մեվլութ Չավուշողլուն: