Վրաստանը 11.5 միլիոն դոլլարով մարել է Ղազախստանի պարտքի մի մասը
Վրաստանը 11.5 միլիոն դոլլարով մարել է Ղազախստանի պարտքի մի մասը

Վրաստանը վերջին երկու տարում 11.5 միլիոն դոլլարով մարել է Ղազախստանի պարտքի մի մասը:

Պարտքի մարումն իրականացվում է սահմանված գրաֆիկով: Հաջորդ փոխանցումը նախատեված է դեկտեմբերի 30-ին, 1.67 միլիոն դոլլար քանակությամբ:

Ինչպես գրում էր Առաջին ալիքը 2017 թվականի դեկտեմբերին, երկու երկրների միջև եղած համաձայնությամբ, վերակազմավորվել է Վրաստանի պարտքը: Պարտքը նվազել է և մնացած գումարի վճարման ժամկետները ճշտվել:

Վրաստանի կառավարությունը Ղազախստանին պարտք է 1992-1993 թվականներից ի վեր: Գումարը պարտք էր վերցրել Ազգային բանկը, որն այնուհետև կնքվել էր որպես պետական վարկ:

Վրաստանի ֆինանսների նախարարության սեպտեմբերի 30-ի տվյալներով, Ղազախստանի առաջ պարտքի մնացած ծավալը կազմում է 18,685 դոլլար: