Վրաստան-Բելառուս պատմական հանդիպումն այսօր, ժամը 20:00-ին, Վրաստանի առաջին ալիքով
Վրաստան-Բելառուս պատմական հանդիպումն այսօր, ժամը 20:00-ին, Վրաստանի առաջին ալիքով

Այսօր, հոկտեմբերի 8-ին, Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո Արենայում» Վրաստանի հավաքականը պատմական խաղում կմրցի Բելառուսի ազգային հավաքականի հետ:

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին. Հանդիպման ուղիղ ռեպորտաժը կներկայացնի Վրաստանի առաջին ալիքը, իսկ ռադիոռեպորտաժը կհեռարձակվի FM 102.3-վ:

Վրաստանի և Բելառուսի հավաքականների գլխավոր մարզիչները խոսել են առաջիկա հանդիպման կարևորության և սեփական սպասելիքների մասին:

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայս. «Բելառուսի հավաքականը մեզ նման հաղթեց ազգերի լիգայի խմբում: Փորձառու ֆուտբոլիստներով համալրված թիմ է, նրանք ունեն նաև հետաքրքիր երիտասարդներ. Մարտինովիչը լավ պաշտպան է, երիտասարդ Լիսակովիչը տաղանդավոր հարձակվող է: Երկուսն էլ խաղում են ուժեղ թիմում, ընդհանուր առմամբ լավ կազմակերպված թիմ է, որը կատարում է լավ ստանդարտներ: Հնարավորությունը 50/50 է »:

Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Մարխել . «Վրաստանն ունի եվրոպական լավ մակարդակի ուժեղ թիմ: Այս հանդիպումը բացառիկ է: Ընդհանուր առմամբ, Բելառուսի հավաքականը երբեք այսքան կարևոր հանդիպում չի ունեցել: Հասկանալի է, որ մեր բոլոր խաղադրույքները դրվելու են այս դիմակայության վրա: Մենք սովոր չենք նման խաղերի: Խաղադրույքները մեծ են և հուզմունքը զգացվում է: Մեկ հանդիպում է և այդպիսի պահերին ամեն ինչ հնարավոր է: Մենք հասկանում ենք, որ մեզ ֆավորիտ չեն համարում, բայց ամեն ինչ անելու ենք հաղթելու համար»:

Վրաստանի ազգային հավաքականի կազմը.

Դարպասապահներ. Գիորգի Լորիա (Անորթոսիս, Ֆամագուստա, Կիպրոս), Գիորգի Մակարիձե (Ալմերիա, Իսպանիա), Լազարե Կուպատաձե (Սաբուրթալո, Թբիլիսի, Վրաստան)

Պաշտպաններ. Գուրամ Կաշիա («Սան Խոսե», ԱՄՆ), Օթար Կակաբաձե («Տեներիֆե», Իսպանիա), Դավիթ Խոճոլավա («Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա), Գիա Գրիգալավա («Արսենալ», Տուլա, Ռուսաստան), Սոլոմոն Կվերկվելիա (Ռոտոր, Վոլգոգրադ, Ռուսաստան), Նիկա Մալի (Սաբուրթալո, Թբիլիսի, Վրաստան), Ջիմի Տաբիձե (Ուֆա, Ռուսաստան), Լաշա Դվալի (Ֆերենցվարոշ, Բուդապեշտ, Հունգարիա), Մամուկա Կոբախիձե (Դինամո, Բաթումի, Վրաստան), Գիորգի Նավալովսկի (Դինամո, Բաթումի, Վրաստան)

Կիսապաշտպաններ. Ջաբա Կանկավա (Տոբոլ, Կոստանայ, Ղազախստան), Նիկա Կվեկվեսկիրի (Տոբոլ, Կոստանայ, Ղազախստան), Գիորգի Չակվետաձե (Գենտ, Բելգիա), Գիորգի Աբուրջանիա (Օվյեդո, Իսպանիա), Մուրթազ Դաուշվիլի (Անորթոսիս, Կիպրոս), Սաբա Լոբժանիձե (Անկարագուջու, Թուրքիա), Խվիչա Կվարացխելիա (Ռուբին, Կազան, Ռուսաստան), Վակո Գվիլիա (Լեգիա, Վարշավա, Լեհաստան), Ջաբա Ջիղաուրի (Դինամո, Բաթումի, Վրաստան), Օթար Կիտեիշվիլի (Շտուրմ, Ավստրիա)

Հարձակվողներ. Գիորգի Քվիլիթաիա («Անորթոսիս», Կիպրոս), Թորնիկե Օքրիաշվիլի («Անորտոսիս», Կիպրոս), Վակո Ղազաիշվիլի («Սան Խոսե», ԱՄՆ), Էլգուջա Լոբժանիձե («Կայսար», Ղազախստան), Նիկա Կաճարավա (Լեխ, Պոզնան, Լեհաստան)

Բելառուսական թիմի կազմը.

Դարպասապահներ. Ալեքսանդր Գուտոր («Շախտյոր»), Դենիս Շերբիցկի («Բատե»), Եգոր Խատկեվիչ (Իսլոչ);

Պաշտպաններ. Ալեքսանդր Մարտինովիչ (Կրասնոդար, Ռուսաստան), Մաքսիմ Բորդաչով (Տորպեդո-Բելազ), Դենիս Պոլյակով (Կայրաթ, Ղազախստան), Նիկիտա Նաումով (Ժետիսու, Ղազախստան), Ալեքսանդր Պավլովեց, Ռոման Յուզեպչուկ (երկուսն էլ «Արսենալ», Տուլա, Ռուսաստան),Ալեքսանդր Սաչիվկո (Շախտյոր),  Նիկոլայ Զոլոլոտով (Ուրալ, Ռուսաստան);

Կիսապաշտպաններ. Իգոր Ստասևիչ, Պավել Նեխայչիկ, Եվգենի Յաբլոնսկի (բոլորը ՝ Բատե), Իվան Մաևսկի, Մաքս Էբոնգ (երկուսն էլ ՝ Աստանա, Ղազախստան), Պավել Սավիցկի, Կիրիլ Պեչենին (երկուսն էլ ՝ Դինամո Բրեստ), Յուրի Կովալիորով, Վալերի Գրոմով (երկուսն էլ ՝ Արսենալ, Ռուսաստան), Դմիտրի Պոդստրելով («Շախտյոր»), Իվան Բախար, Վլադիսլավ Կլիմովիչ (երկուսն էլ ՝ Մինսկի «Դինամո»), Անդրեյ Խաչատուրյան («Տորպեդո-Բելազ»);

Հարձակվողներ. Մաքսիմ Սկավիշի, Նիկոլայ Սիգնեվիչ (երկուսն էլ ՝ Բատե), Դենիս Լապտև («Դինամո Բրեստ»), Վիտալի Լիսակովիչ («Լոկոմոտիվ», Ռուսաստան):

Թողնել մեկնաբանություն