Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբերը
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբերը

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անց է կացվել Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում խմբերը դասակարգվել են հետևյալ կերպ.

A խումբ

Պորտուգալիա, Սերբիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան

B խումբ

Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Վրաստան, Կոսովո

C խումբ

Իտալիա, Շվեյցարիա, Հյուսիսային Իռլանդիա, Բուլղարիա, Լիտվա

D խումբ

Ֆրանսիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Բոսնիա, Ղազախստան

E խումբ

Բելգիա, Ուելս, Չեխիա, Բելառուս, Էստոնիա

F խումբ

Դանիա, Ավստրիա, Շոտլանդիա, Իսրայել, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա

G խումբ

Նիդեռլանդներ, Թուրքիա, Նորվեգիա, Մոնտենեգրո, Լատվիա, Ջիբրալթար

H խումբ

Խորվաթիա, Սլովակիա, Ռուսաստան, Սլովենիա, Կիպրոս, Մալթա

I խումբ

Անգլիա, Լեհաստան, Հունգարիա, Ալբանիա, Անդորրա, Սան Մարինո

J խումբ

Գերմանիա, Ռումինիա, Իսլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն,

Կատարում կայանալիք Աշխարհի գավաթի ուղեգրի համար պայքարող եվրոպական 55 թիմեր բաժանվել են 10 խմբի, իսկ եզրափակիչ փուլում մրցելու են 13 երկրներ: ՈւԵՖԱ-ի գոտում ընտրական մրցաշարի առաջին տուրը կանցկացվի 2021 թվականի մարտի 24-25-ին: Ընտրական հիմնական փուլը կավարտվի հոկտեմբերի 16-ին: Փլեյ-օֆը կանցկացվի 2022 թվականի մարտի 24-ին, 25-ին, 28-ին և 29-ին:

Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլը կանցկացվի Կատարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: