Մասնակցեք 2020 թվականի լավագույն գոլի հեղինակի բացահայտմանը (տեսանյութ)
Մասնակցեք 2020 թվականի լավագույն գոլի հեղինակի բացահայտմանը (տեսանյութ)

Ամենամյա ավանդական մրցանակաբաշխությանը (GFF AWARDS 2020), որը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, Վրաստանի ֆուտբոլի դաշնությունը կճանաչի լավագույններին տարբեր անվանակարգերում: Անվանակարգերից մեկը 2020 թվականի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակն է:

Վրաստանի ֆուտբոլի դաշնությունը սոցիալական ցանցում հրապարակել է ուղերձ, որտեղ երկրպագուներին խնդրում են մասնակցել 2020 թվականի վրացական լավագույն գոլի բացահայտմանը: Քվեարկությունն ավարտվելու է դեկտեմբերի 28-ին, ժամը 21:00-ին:

2020 թվականի վրացական լավագույն գոլի հավակնորդներն են այն ֆուտբոլիստները, ովքեր գոլեր են խփել ազգային լիգայում, Վրաստանի ազգային հավաքականի կազմում, ֆուտզալի հավաքականի կազմում, կանանց ֆուտբոլային ակումբում, եվրագավաթներին, ինչպես նաև սիրողական առաջնությանը: Ընդհանուր առմամբ 10 թեկնածու կա:

1) Իրակլի Սիխարուլիձե – Լոկոմոտիվ vs Սամտրեդիա (Ազգային լիգա)

2) Գիորգի Գաբեդավա – Դինամո Բաթումի vs Դինամո Թբիլիսի (Ազգային լիգա)

3) Վագներ Գոնսալվես – Դինամո Բաթումի vs Սամտրեդիա (Ազգային լիգա)

4) Խվիչա Կվարացխելիա – Հյուսիսային Մակեդոնիա vs Վրաստան (ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա)

5) Խատիա Ճղոնիա – Կլուժ – Լանչխութի (ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգա)

6) Սիմի Սայոտ – Ֆրանսիա – Վրաստան (Ֆուտզալի Եվրո 2022-ի որակավորման փուլ)

7) Կոնստանտինե Փաչուլիա – Քոմագեբի vs Զեդազենի (Սիրողական լիգա)

8) Կոբա Բակուրաձե – Նախալովկա Սամտրեդիա vs Լակադա Ծալենջիխա (Մաստեր լիգա)

9) Գիորգի Փանցուլաիա – Դինամո Թբիլիսի vs Տորպեդո (Ազգային լիգա)

10) Նոդար Իաշվիլի – Դիլա – Թբիլիսիի Դինամո (Ազգային լիգա)

Քվեարկել կարող եք այստեղ: